211652_close_icon
views-count1457 դիտում article-date 14:43 12-10-2022

Սպառնալիքի դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի Ֆինլանդիային մինչև դաշինքին նրա անդամակցումը. ԱԳ նախարար

Ֆինլանդիան կանխապահովում է ՆԱՏՕ-ի գործընկերների պաշտպանությունն ի դեպս ուղղակի սպառնալիքի առաջացման՝ մինչեւ դաշինքին նրա փաստական անդամակցումը: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է հանրապետության ԱԳ նախարար Պեկա Հաավիստոն: Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«Գտնվելով «ՆԱՏՕ-ի սպասասրահում»՝ մենք աջակցության ցուցաբերման հավաստիացումներ ենք ստացել բազմաթիվ հիմնական խաղորդներից՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, հանգուցային եվրոպական երկրներից»,- Հաավիստոն հայտարարել է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ ինչ սպառնալիքի էլ, որ բախվի Ֆինլանդիան, մենք օգնություն կստանանք գործընկերներից՝ նույնիսկ դեռ չհանդիսանալով դաշինքի անդամ»,- նշել է ԱԳՆ-ի ղեկավարը: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ «Հյուսիսային հոսքերում» միջադեպերից հետո Բալթիկ ծովի երկրներն «ուժեղացրել են հսկողությունը ջրատարածքում եւ խստացրել անվտանգության միջոցառումները կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներում, որոնք կարող են գրոհների ենթարկվել»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի վաղ ընդգծել է, որ դաշինքը միջոցներ կձեռնարկի կազմակերպության անդամ պետությունների կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ բոլոր գրոհները կրիտիկական ենթակառուցվածքի վրա «կստանան դաշնակիցների կոլեկտիվ պատասխանը»։

Նմանատիպ նյութեր