211652_close_icon
views-count4594 դիտում article-date 10:13 12-10-2022

Ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է ՊՆ-ն։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր