211652_close_icon
views-count2593 դիտում article-date 23:28 11-10-2022

Լոռու պարեկների հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Օրերս նրանք հայտնաբերել են տարբեր մակնիշների 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։
Հոկտեմբերի 6-ին և 7-ին պարեկները հայտնաբերել են երկու «Զիլ», որոնք բարձված էին ընդհանուր մոտ 17 խորոնարդ մետր փայտանյութով։ Ընդ որում՝ մի դեպքում փայտանյութը քողարկված էր պարկերով։ Հոկտեմբերի 6-ին հայտնաբերել են նաև «Ֆորդ» մակնիշի երեք բեռնատար։ Մեքենաները բարձված էին տարբեր տեսակի փայտանյութով՝ ընդհանուր մոտ 8,5 խորանարդ մետր, իսկ հոկտեմբերի 7-ին հայտաբերել են նաև «ՄԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մի քանի խորանարդ մետր հաճարենիով և բոխիով։

Լոռու պարեկները հոկտեմբերի 6-ին և 7-ին մարզի տարբեր հատվածներում հայտնաբերել են նաև «ԳԱԶ» մակնիշի բեռնատարներ, որոնք ևս բարձված էին տարբեր տեսակի ու ծավալի փայտանյութով:

Լոռու պարեկները հայտնաբերել են նաև այլ մակնիշների տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ թեթև մարդատար մեքենաներ, որոնց բեռնախուցն ու սրահները բարձված էին փայտանյութով։ Մասնավորապես, «Մերսեդես», «Օպել», «Վոլգա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներում հայտնաբերվել է ընդհանուր 8 խորանարդ մետր փայտանյութ։

Տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր