211652_close_icon
views-count1297 դիտում article-date 19:33 11-10-2022

Թուրքիայում լռում են հայ գերիների գնդակահարության մասին. Ermenihaber.am

 Ermenihaber.am-ը գրում է. «

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում գերի հանձնված անզեն հայ զինվորներին։ Տեսանյութի զննության արդյունքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ արձանագրեց, որ պատերազմական  հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում։

Պաշտոնական Երևանը կրկին միջազգային հանրությանն ուշադրությունն հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, և այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի ենթարկվի պատասխանատվության այս և այլ վայրագությունների համար:

Միջազգային հանրությունը՝ այդ թվում Ադրբեջանի «մեծ եղբայր» հորջհորջվող Թուրքիայի ՆԱՏՕ-ական դաշնակիցներ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հունաստանը, խստիվ դատապարտեցին նմանօրինակ բռնությունն ու գազանաբարո գործողությունը:

Իսկ Թուրքիայում քար լռություն էր։ Իրենց բնորոշած «Ջան Ադրբեջանի» զինուժի ռազմական ծանր հանցագործությունը մատնվում էր լռության։ Չհնչեց ոչ մի դատապարտող խոսք պետական, քաղաքական կամ հանրային գործիչների կողմից։ Գնդակահարության տեսանյութը քննության ենթարկելու կոչեր ու առաջարկներ չեղան անգամ։ Դե իսկ թուրքական լրատվակայքերն այդպես էլ չանդրադարձան թեմային՝ չհաշված մեկ-երկու ոչ հայտնի լրատվականներում տեղ գտած թեմային հպանցիկ ժխտողական անդրադարձով հրապարակում, որոնցում ընդգծվում էր «թյուրքերի կողմից նման պահվածքի անհնարինությունը»։

Թուրքական փորձագիտական և լրատվական համայնքի լռությունն էլ ավելի բացասաբար ընդգծվեց, երբ այդ օրերին նույնիսկ ադրբեջանցի վտարանդի գործիչ, ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մյունթեզիրը նշեց, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա հանցագործության մեղավորներին անհրաժեշտ է պատժել։ Մինչդեռ թուրք ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր, ո՛չ հանրային գործիչներից այդպես էլ չհնչեց հրապարակային խոսք զարհուրելի տեսանյութի մասին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր