211652_close_icon
views-count14667 դիտում article-date 16:18 11-10-2022

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ հրդեհ է բռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի․ ժամանել է հրշեջների 1 մարտական հաշվարկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ասյօր՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արշակ Բալոյանի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենայի վարորդն ու քաղաքացիները։ Ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Դեպքի փաստով Վաղարշապատի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հրդեհի պատճառը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր