211652_close_icon
views-count56029 դիտում article-date 15:34 11-10-2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, 30-ամյա վարոդը BMW-ով Կապանի Հալիձոր թաղամասում բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին և գլխիվայր հայտնվել Ողջի գետում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածներին և գլխիվայր հայտնվել Ողջի գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հարամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Վահագն Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արևիկ Դ․-ն է։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր