211652_close_icon
views-count386 դիտում article-date 12:40 11-10-2022

G7-ը կքննարկի Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

G7-ի ղեկավարները հոկտեմբերի 11-ին կքննարկեն Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Ուկրաինայի հակամարտության մեջ նրա ներքաշելու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հոկտեմբերի 11-ին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ հանդես գալով Frans enter ռադիոկայանի եթերում:

«G7-ի ղեկավարների խորհրդակցության ընթացքում, որն այսօր կայանալու է օրվա երկրորդ կեսին, Բելառուսի հարցը մեծ հավանականությամբ կքննարկվի»,-ասել է նա: Կոլոնան հիշեցրել է, որ Մինսկն արդեն գտնվում է Եվրամիության պատժամիջոցների ներքո»: «Հարկավոր է Բելառուսին նախազգուշացում հղել, որ ցանկացած լրացուցիչ աջակցություն ռազմական գործողություններին, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայում, կհանգեցնի լրացուցիչ պատժամիջոցների»,- նախազգուշացրել է նախարարը։

Նմանատիպ նյութեր