211652_close_icon
views-count21488 դիտում article-date 22:19 10-10-2022

Վրաերթ Երևանում. 32-ամյա վարորդը Opel-ով Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 32-ամյա Բագրատ Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մանե Ա-ին։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Արփինե Ալագուլյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Հ. Մարգարյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ։

Քննչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր