211652_close_icon
views-count1004 դիտում article-date 20:04 10-10-2022

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել»,- նշված է մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր