211652_close_icon
views-count655 դիտում article-date 18:06 10-10-2022

ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ ռազմական գործողությունների, ներառյալ բնակավայրերի վրա հարձակումների հարցը

ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, վեհաժողովում պատվիրակության անդամներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հայկ Մամիջանյանը մասնակցում են Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին:

ԱԺ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցը:

Նմանատիպ նյութեր