211652_close_icon
views-count584 դիտում article-date 20:29 10-10-2022

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է:

«Կարևորելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման և խնամքի պատշաճ կազմակերպումը, արժանապատիվ կենսապայմանների ապահովումն ու մատուցվող ծառայությունների որակի բարելավումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։

Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են ոչ միայն ուղեգրվել ԱՍՀՆ շուրջօրյա խնամքի հատուկ մասնագիտացված կենտրոններ, այլև խնամքի ծառայություններ ստանալ տնային պայմաններում։

Նախարարության կողմից հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող ծառայություններն ուղղված են խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ու սպասարկման կազմակերպմանը։ Դրանք տրամադրվում են անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

Տնային խնամքի ծառայությունները ներառում են հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն, հոգեբանական օգնություն, բժշկական օգնության կազմակերպում (այդ թվում՝ աջակցություն դեղերի ստացման գործընթացում), կենցաղային սպասարկում, շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում և այլն»,-ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր