211652_close_icon
views-count273 դիտում article-date 17:53 10-10-2022

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեությունն ու ծրագրերը ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Սփյուռքի հայկական կազմակերպությունների միջև շարունակական երկխոսությունն ու համահայկական օրակարգի շուրջ համախմբումը: 

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին և համազգային թեմաներին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր