211652_close_icon
views-count650 դիտում article-date 15:24 10-10-2022

Ուռուցքաբանության զարգացման ծրագրերում հայ-ռուսական համատեղ ծրագրերը շարունակական են լինելու. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-ուռուցքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Ստիլիդիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնում է, որ ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ցուցաբերած աջակցությունը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերազինման ու վերանորոգման ծրագրերում: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու մասնավորապես ՌԴ Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնի հետ:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար, և նշել, որ ուռուցքաբանության զարգացման ծրագրերում հայ-ռուսական համատեղ ծրագրերը տարիների ավանդույթ ունեն և շարունակական են լինելու՝ և՛ փորձի փոխանակման, և՛ խորհրդատվության ապահովման առումով:

Նմանատիպ նյութեր