211652_close_icon
views-count1740 դիտում article-date 14:33 10-10-2022

Գորիս-Կապան միջպետական մայրուղին չի մտնում ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ․ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյան․ Tert.am

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ասաց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը փակել։ Նա նշեց, որ ԼՂ հարցը չի կարող լինել Հայասանի ու Ադբեջանի տարածքային ամբողջականությունների համատեքստում։ Գրում է Tert.am-ը։

«Տարածքային ամբողջականություն ասելով՝ մենք հասկանում ենք ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանները, այն սահմանները, որով ՀՀ-ն ճանաչվել է որպես ՄԱԿ-ի անդամ պետություն»,- ասաց նա։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մտնում է այդ սահմանների մեջ, խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․

«Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմաններիր մեջ, որոնք նկարագրված են 2010թ.-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։

Նմանատիպ նյութեր