211652_close_icon
views-count3548 դիտում article-date 14:12 10-10-2022

Զելենսկին ցուցադրել է Կիևի վրա հրթիռային հարձակման հետևանքները. օդային տագնապի ֆոնին հարյուր հազարավոր մարդիկ պատսպարվել են մետրոյում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցուցադրել է Կիևի կենտրոնի վրա ռուսական կողմի հրթիռային հարձակման հետևանքները։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է Telegram-ում։

«Նրանք փորձում են ոչնչացնել մեր մարդկանց, որոնք Զապորոժիեում տանը քնած են, սպանել մարդկանց, որոնք աշխատանքի են գնում Դնեպրում և Կիևում»,- գրել է Զելենսկին։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայում շարունակվում է օդային տագնապը, կան հրթիռային հարվածներ, զոհեր և վիրավորներ։ Նա հորդորել է չլքել ապաստարանները:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ Կիևի հրթիռակոծության  ֆոնին հարյուր հազարավոր մարդիկ իջել են մետրո, որպեսզի գտնվեն ապահով վայրում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում պայթյուններ են որոտացել։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր