211652_close_icon
views-count951 դիտում article-date 15:11 10-10-2022

Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրենց ձեռքբերումներն ու աշխատանքները

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործողությունների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը:

Նախարարությունը հայտնում է, որ Նվարդ Վարդանյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից գործընկերների աջակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ներկայիս ընթացքը:

Նշվել է, որ Ռազմավարության մշակման գործընթացն իրականացվում է շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ, որի շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ, հանդիպումներ՝ պետական, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որոնց ընթացքում վեր են հանվել ոլորտային խնդիրներ, ինչպես նաև ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

Նվարդ Վարդանյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ կառուցակարգերի սահմանումը, ինչպես նաև դրանց պատշաճ գործարկման համար ինստիտուցիոնալ կարողությունների կատարելագործման ապահովումը։

Աշխատաժողովի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային իրազեկման արշավների կարևորությունը, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նախարարության տեսլականը և այլ հարցեր:

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից՝ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր