211652_close_icon
views-count2558 դիտում article-date 13:07 10-10-2022

Ուկրաինան տեղեկացրել է պայթյունների մասին Լվովում, Ժիտոմիրում, Դնիպրում և Խմելնիցկիում

Ուկրաինան տեղեկացրել է պայթյունների մասին Լվովում, Ժիտոմիրում, Դնիպրում եւ Խմելնիցկիում։ Կիեւում օդային տագնապից հետո մի քանի պայթյուններ են որոտացել։

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ մի քանի պայթյուններ են որոտացել քաղաքի կենտրոնում՝ Շեւչենկոյի շրջանում։ «Հրթիռներից մեկը Կիեւում ընկել է Վլադիմիրյան փողոցում, Գրուշեւսկու հուշարձանի մոտ»,- գրել է նա Թելեգրամ-ալիքում։

Կիեւում մետրոպոլիտենի բոլոր ուղղություններում գնացքների երթեւեկը 2022թ. հոկտեմբերի 10-ի առավոտվանից դադարեցվել է։ Միեւնույն ժամանակ, մայրաքաղաքի մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները գործում են որպես ապաստարաններ։

Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին տեղեկացրել է մարզի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված հարվածների մասին։ «Գրանցվել են հարվածներ Լվովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին։ Ավելի շատ ինֆորմացիա՝ հետո։ Լվովի բնակիչներ, մնացեք ապաստարաններում, կա նոր հրթիռային հարվածների սպառնալիք։ Ոչ մի լուսանկար, տեսանյութ եւ ենթադրություն մի  տարածեք»,- գրել է Կոզիցկին իր Թելեգրամ-ալիքում։

Լվովի քաղաքապետը տեղեկացրել է, որ Լվովում լսվում են պայթյուններ։ «ՀՕՊ-ն աշխատում է։ Մնացեք ապաստարաններում։ Լվովի դպրոցներում դասերն այսօր հեռավար են։ Օնլայն-դասը կսկվի տագնապի ավարտից մեկ ժամ հետո։ Քաղաքում բջջային կապի խափանումները ժամանակավոր են։ Օպերատորն ասում է, որ հիմա կվերականգնեն»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։

Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն տեղեկացրել է մարզի վրա հրթիռային գրոհի մասին։ «Կան զոհեր եւ վիրավորներ։ Հարվածների տեղերում աշխատում են բոլոր ծառայությունները»։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է էներգետիկ ենթակառուցվածքին հասցված հարվածների մասին։ «Նախնական երեք թռիչք է եղել Խարկովի ուղղությամբ։ Հարվածել են էներգետիկ ենթակառուցվածքին։ Քաղաքի որոշ շրջաններում լույսն անջատվել է, չկա ջրամատակարարում։ Մարզի էներգետիկ ծառայության մասնագետները, մեր կոմունալ համակարգի աշխատողներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի վերականգնեն Խարկովի նորմալ կենսագործունեությունը»։

ՈւՆԻԱՆ-ի տվյալներով՝ պայթյունները միանգամից հնչում են Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Նիկոլայեւի, Պոլտավայի, Տերնոպոլի, Ժիտոմիրի, Կիեւի եւ այլ բնակելի շրջաններում։

Նմանատիպ նյութեր