211652_close_icon
views-count2009 դիտում article-date 10:17 10-10-2022

Երևանում բացվել է Ցորի հրետանավոր Լևոոն Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրը․ NEWS.am

44-օրյա պատերազմի մասնակից, Ցորի 1-ին մարտկոցի հրետանավոր Լեւոն Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր բացվեց օրերս նրա տան բակում: Լեւոնի հորձեռքով կառուցված հուշաղբյուրը կրելու է Լևոնի անունը, բայց նվիրված է լինելու նաև Ցորի  Դ-20  հրետանային դիվիզիոնի ընկած բոլոր  հերոսներին:

«Լևոնը առանձնահատուկ սեր ուներ մեքենաների նկատմամբ, սիրում էր վարել, օգնում էր մորաքրոջ ամուսնուն մեքենաները նորոգելու գործում: Այնքան մեծ էր սերը մեքենաների նկատմամբ, որ նա ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Սիսիանի ավտոդպրոցում։ Ծառայությունից հետո մեծ ցանկություն ուներ ընդունվելու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Սիրում էր սեփական ուժերով գումար վաստակել: Աշխատում էր այգում`կազմակերպելով երեխաների ժամանցը ատրակցիոնների միջոցով: Ուներ բիզնես-նպատակ, ցանկանում էր  ծառայությունից հետո գեղեցկության սրահ բացել, որտեղ մայրը պետք է լիներ տնօրենը, իսկ քույրերը պետք է ապահովեին այցելուների գեղեցիկ տեսքը` մատնահարդարումը, վարսահարդարումն ու դիմահարդարումը»: NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Լեւոնի մայրը` Անուշը:

Լեւոնը ընտանիքի միակ արու զավակն էր։ Ապրում էր հոր` Մհերի, մոր` Անուշի և երկու քույրերի` Լիլիթի ու Լիանայի հետ Երևանում։

Հայրը, որ հաճախ էր լինում արտերկրում, ցանկանում էր Լևոնին ազատել զինվորական ծառայությունից, բայց նա կտրականապես հրաժարվել էր, ասել, որ պարտավոր է ծառայել հայրենիքին, եթե իր պես բոլորը հրաժարվեն ծառայությունից, ով պետք է պահի մեր երկրի սահմանները:

Լևոնը 2019թ.-ի հուլիսի 9-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Ստեփանակերտի ՊԲ 8-րդ պաշտպանական (Ցոր) զորամասում` որպես մեխանիկ-վարորդ։ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել, իրեն դրսևորել գերազանց կողմերով, ամուր է պահել մեր կրակային դիրքերը։ Բացի վարորդական պարտականություններից` կատարել է իր առջև դրված մարտական խնդիրները` օգնելով հաշվարկի անձնակազմին, մարտ վարելով հակառակորդի դեմ։ Թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ` խոցելով նշանակետեր, զրահատեխնիկա, կրակային դիրքեր, տասնյակից ավելի հետևակ։ Կռվի առաջին օրից եղել է թեժ կետերում` Վազգենաշեն, Ջրական, Վարանդա, Արա լեռ, Հադրութ, Ջուվառլու, որտեղ վիրավորվել է ոտքից, բայց շարունակել է պայքարն իր մարտական ընկերների հետ միասին։ Լևոնը Ցորի 1-ին մարտկոցի 21 քաջ հրետանավորներից է, ովքեր հոկտեմբերի 12-ին Ջուվառլուի 9-րդ կմ կոչվող հատվածում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի` հակառակորդի մեծաթիվ զորքի դեմ արիաբար մարտնչելով։

Ընտանիքը ինը ամիս մեծ հույսերով սպասել է, որ Լևոնը  տուն է գալու, սակայն ստացել են մահվան մասին բոթը:

Լեւոնի աճյունը հողին է հանձնվել հուլիսի 3-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր