211652_close_icon
views-count1093 դիտում article-date 10:05 10-10-2022

Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-33, /Մ-3/ Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը։ Տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

8.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Լոռու մարզով։ Այս պահին տարբեր հատվածներում ընթանում են վաքերի տեղադրման, մայթերի կառուցման, հողային, ասֆալտապատման աշխատանքներ։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր