211652_close_icon
views-count983 դիտում article-date 09:13 10-10-2022

Պոմպոեն Բայդենի խոսքերը «միջուկային Արմագեդոնի» մասին անխոհեմ է որակել

Մոտալուտ «միջուկային Արմագեդոնի» մասին Ջո Բայդենի հայտարարությունն ԱՄՆ արտաքին քաղաքականության մեծագույն ձախողումներից մեկն է վերջին տասնամյակների ընթացքում։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նրա կարծիքով՝ ամերիկացի առաջնորդի խոսքերը միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, որն իբրև գալիս է Ռուսաստանից, անխոհեմ են։

«Շատ ավելի կարևոր է այն, որ դրանք, ամենայն հավանականությամբ, ցույց են տալիս վերջին տասնամյակների ընթացում արտաքին քաղաքականության մեծագույն սխալներից մեկը», - ասել է Պոմպեոն:

ԱՄՆ նախկին պետքարտուղարը համարում է, որ Բայդենի այս հայտարարությունը լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների բնակիչների համար, քանի որ նման բանի մասին Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության դրամահավաքի ժամանակ հպանցիկ խոսելը պարզապես տարօրինակ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ աշխարհը կարող է բախվել «Արմագեդոնի», եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում տակտիկական միջուկային զենք կիրառի։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն «Արմագեդոնի հեռանկարին չի բախվել Քենեդու ժամանակաշրջանից և Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր»։

«Մենք ունենք մի տղա, որին ես բավականին լավ եմ ճանաչում: Նա չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի կամ կենսաբանական կամ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին, քանի որ նրա զինվորականները, կարելի է ասել, զգալիորեն վատ են արդյունք են ցույց տալիս»,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահին։

Նմանատիպ նյութեր