211652_close_icon
views-count10763 դիտում article-date 15:41 09-10-2022

Ավտովթար՝ Երևանում. «Վստրեչի խաչմերուկում» բախվել են Opel Astra Universal-ն ու ՎԱԶ 2107-ը, կա վիրավոր, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Ռազմիկ Բագրատյանի վարած VAZ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Կաֆյանի վարած Opel Astra Universal մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «07»-ի գազի արտահոսքը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Քանի որ բախման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի, տեղում ուժեղացված ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկներ Վռամ Մուրադյանը, Ռաֆիկ Շահնազարյանը, Սարգիս Եղյանը և պարեկ Ավետիք Պետրոսյանը։ 

պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ

Վթարի փաստով Հ. Մարգարյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)։

Քննիչի հանձնարաականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է «07»-ին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր