211652_close_icon
views-count34929 դիտում article-date 18:16 08-10-2022

Խոշոր հրդեհ Երևանում. Բագրատունյաց պողոտայում գտնվող անգարում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է ԲԻՍ-1. ժամանել են մեծ թվով հրշեջներ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտոմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկրարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտա 81 հասցեում գտնվող անգարում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը կապիտան Արթուր Վելյանի գլխավորությամբ: 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի երրորդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սայադ Պետրոսյանն ու Վահե Ստեփանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Պարզվել է, որ այրվել է անգարի մոտ 500 քառակուսի մետր տարածքում կուտակված փայտ, կենցաղային իրեր, իզոգամ և շարժիչներ:
 
Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են նշված ընկերության աշխատակիցները: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+

Նմանատիպ նյութեր