2174 դիտում
18:03 08-10-2022
Քննչական կոմիտեն ամուր կանգնած է օրինականության հաստատման, իրավակարգի ամրապնդման, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների դիրքերում․ Քյարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ելույթ է ունեցել Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ընթացքում։ Ելույթում ասվում է․
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ,
Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս միջոցառումը պատեհ առիթ է` ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատելու կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշելու առաջիկա անելիքները:
Անվիճելի ձեռքբերում եմ համարում Քննչական կոմիտեի և նրա ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքը մինչդատական քրեական վարույթի կազմակերպման և իրականացման գործում: Այդ ամենին հնարավոր է եղել հասնել համակարգի աշխատողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, սրտացավության ու նվիրումի շնորհիվ: Չէինք ունենա նման արդյունք, եթե այս գործելակերպի հիմքում ընկած չլինեին պետական մտածելակերպն ու ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու գիտակցումը: Այդ որակները հատկապես ցայտուն են դրսևորվում Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների օրերին արձանագրված հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննության կազմակերպման և իրականացման ընթացքում:
Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը և տարածքային ստորաբաժանումները մինչ օրս շարունակում են առերեսվել 2020 թվականի պատերազմական ծանրագույն օրերին հանրապետության ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում կատարված՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների քննության օբյեկտիվ դժվարությունների հետ: Կոմիտեի նշված վարչությունում ներկայումս էլ շարունակվում է նախաքննությունը՝
- Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող, խորը թիկունքում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լրջագույն խախտումներ կատարելու,
- 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու,
- 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Իշխանասարի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու,
- 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանի Ջերմուկ, Սոթք, Վարդենիս, Գորիս, Կապան, Արտանիշ, Իշխանասար և այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու դեպքերով։
Նշված հանցագործությունների դեպքերով վարչությունում նախաձեռնվել են շուրջ 150 քրեական վարույթներ, որոնք հիմնականում միավորվել են հինգ առանձին վարույթներում։ Որոնցով իրականացվել են 500-ից ավելի դեպքի վայրերի զննություններ, մանրամասն քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Ստացված փաստական տվյալներն օպերատիվ կարգով պարբերաբար ներկայացվել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և այլ շահագրգիռ կառույցների։
Նախաքննությամբ պարզվել են ագրեսիայի ակտի իրականացմանն այլազգի վարձկանների և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավման, միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեպքեր։ Քննությամբ հաջողվել է անհատականացնել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 300 վարձկանների ինքնություններ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները ներկայացվել են միջազգային ահաբեկչության կանխարգելման հարցերով զբաղվող տարբեր կառույցների։
Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների դեպքերով զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում նախաձեռնվել են շուրջ 1600 քրեական վարույթներ՝ շուրջ 12600 անձանց վերաբերյալ: Նշված քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավվել են 883 անձինք, այդ թվում՝ 78 սպա, որոնցից 17-ը՝ բարձրաստիճան, 150 պայմանագրային զինծառայողներ, 491 պահեստազորայիններ, 36 պարտադիր ժամկետային զինծառայողներ և 128 քաղաքացիական անձինք:
Հիշյալ քրեական վարույթներից 152-ով նախաքննությունն ավարտվել է, այդ թվում՝ 23-ը՝ 29 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նախաձեռնված վարույթներով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ, մասնավորապես, կատարվել են դեպքի վայրի զննություններ, հարցաքննվել են 17.000-ից ավելի անձինք, որոշումներ են կայացվել տուժող, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, համեմատական հետազոտություն իրականացնելու համար վերցվել են նմուշներ, նշանակվել են տարաբնույթ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական, դատապայթյունատեխնիկական և այլ փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ, առգրավվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր ու տեսագրություններ:
Ներկայումս Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում պատերազմական գործողություններին առնչվող գործերը միավորվել են և քննվում են 130 առանձին վարույթներում:
Հարկ է նշել, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում կենտրոնացվել են 44-օրյա պատերազմի ընթացքում սպաների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները, որոնք միավորվել են՝ ըստ ուղղությունների, առանձին օպերացիաների, կարևոր քաղաքների պաշտպանության կազմակերպման հարցում առկա թերացումների վերաբերյալ դեպքերի։ Հիշյալ քրեական վարույթներով ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող` ծավալուն և կարևոր փաստական տվյալներ, որոնք հընթացս գնահատվում և քրեական հետապնդումներ հարուցելու հիմքեր են դառնում։ Հիշյալ գործերով ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։
Մեծարգո՛ Վարչապետ,
Հարգելի՛ ներկաներ,
Անդրադառնալով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքի հիմնական արդյունքներին՝ պետք է արձանագրեմ, որ քննչական մարմիններն աշխատել են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ:
Բավական է նշել, որ հանրապետությունում նախաքննություն իրականացնելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների կողմից 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննված շուրջ 30.000 վարույթների շուրջ 93%-ը (կամ 27.482 վարույթ) քննել են Քննչական կոմիտեի ստորաբաժանումների քննիչները: Համակարգի ծառայողների քննած վարույթների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20.2%-ով: Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունն ավելացել է՝ նախորդ նույն ժամանակահատվածի 47-ի փոխարեն կազմելով 58 վարույթ: Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումները նախաքննություն են իրականացրել 38.834 քրեական վարույթով:
Հարգելի՛ գործընկերներ,
Կոմիտեի արդյունավետ գործունեության հիմնական գրավականը եղել և շարունակում են մնալ համակարգի արհեստավարժ կադրերը, բարձր պատասխանատվությամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարող` մեր քննիչները: Կոմիտեի շարքերը բարձրակարգ կադրերով համալրելու մեր նպատակադրումը շարունակում է մնալ անփոփոխ: Նոր քրեական ու քրեադատավարական օրենսդրությունների սահուն կիրարկման ապահովումը պահանջում է երկարատև ու տքնաջան աշխատանք, որի ընթացքում մեր առաջնահերթությունները պետք է լինեն քննիչների դատավարական ինքնուրույնության ու անկախության ապահովումը, նրանց օրենսդրական լիազորությունները ողջ ծավալով նախաքննության օրինական շահերին ծառայեցնելը: Հարկավոր է հատուկ կարևորել համակարգի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի հետևողական բարելավումը, քննիչների ամենօրյա պարտականությունների իրականացումը օրենքի տառին և ոգուն համապատասխան: Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ մեծածավալ աշխատանք է կատարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկման ենթակա անձանց գրավոր և բանավոր քննությունների անցկացման և արդյունքների ստուգման որակի բարձրացման հարցում։ Ներդրվել և Քննչական կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել է նոր մեխանիզմ, համաձայն որի՝ Քննչական կոմիտեում առաջխաղացման ենթակա անձը պարտադիր պետք է հանձնի մասնագիտական գիտելիքները ստուգող քննություն. ասվածը վերաբերում է նաև գլխավոր և բարձրագույն խմբի որոշ պաշտոնների հավակնող անձանց։ Հատկանշական է, որ հիշյալ ընթացակարգն ուղեկցվում է նաև տեսաձայնագրմամբ։
Հիշատակաման է արժանի նաև այն իրողությունը, որ օրերս մեկնարկել է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Որակավորման հանձնաժողովը հսկայական նախապատրաստական աշխատանք է կատարել նոր իրավակարգավորումների շրջանակներում համակարգի ծառայողների մասնագիտական գիտելիքների ստուգումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ակնկալում եմ այս գործընթացին ինչպես որակավորման հանձնաժողովի, այնպես էլ Կոմիտեի ծառայողների համարժեք ու պատասխանատու վերաբերմունքը: Գաղտնիք չէ, որ մրցակցային դատավարության պայմաններում քննիչների մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացումը, քրեական վարույթի մասնակիցների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը՝ նախաքննության արդյունավետության ապահովման կարևորագույն երաշխիքներն են: Հետևաբար, ատեստավորման գործընթացը պետք է առավելագույնս ծառայեցվի նոր օրենսդրության դրույթների իմացությունը խորացնելու և գործնականում դրանք կիրառելու հմտությունները կատարելագործելու նպատակին:
Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ Կոմիտեում զգալի աշխատանքներ են իրականացվել կառույցի ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:
Շնորհակալությամբ պետք է արձանագրենք, որ ՀՀ կառավարության աջակցությամբ տրամադրված նոր վարչական շենքերում շուտով իրենց աշխատանքները կկազմակերպեն Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրատրանսպորտային հանցագործությունների քննության ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինները, Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժինը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային բաժինը` Տավուշի մարզում:
Ավելին, առաջիկայում շահագործման կհանձնվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի՝ նոր հիմնանորոգված և անհրաժեշտ գույքային ու տեխնիկական միջոցներով հագեցված շենքերը:
Ավարտելով խոսքս ցանկանում եմ արձանագրել, որ Քննչական կոմիտեն ամուր կանգնած է մեր երկրում օրինականության հաստատման, իրավակարգի ամրապնդման, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների արմատավորման դիրքերում: Համակարգի անունից վստահեցնում եմ, որ շարունակելու ենք անել առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքը հետևողականորեն ավելի արդյունավետ ու վճռական դարձնելու սպասումներն արդարացնելու համար:
Հարգելի՛ քննիչներ՝ համակարգի նվիրյալ ծառայողներ,
Շնորհակալ եմ Ձեր արդյունավետ աշխատանքի, մասնագիտության հանդեպ ունեցած նվիրումի և ծառայողական պարտականությունների նկատմամբ պատվախնդիր վերաբերմունքի համար: Մեր համատեղ ծառայությունը համարում եմ մեծ պատիվ ու պատասխանատվություն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս մանագիտական տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, տոկունություն, ծառայողական հաջողություններ և թո՛ղ Աստված պահապան լինի բոլորիս:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7561 դիտում
21:52 27-01-2019
Սեյրան Օհանյան. Վստահ եմ, այսօր մեր բանակն ամուր կանգնած է իր դիրքերում
Այս բաժնից
778 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին