Ղրիմի իշխանությունը սահմանափակել է նպարեղենի վաճառքը մինչև 3 կգ մեկ անձի համար
Ղրիմի իշխանությունը սահմանափակել է նպարեղենի վաճառքը մինչեւ 3 կգ մեկ անձի համար՝ նվազեցնելու խուճապի մակարդակը, որն առաջացել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի ֆոնին։ Այս մասին հայտնել է Ղրիմի արդյունաբերական քաղաքականության նախարարությունը, գրում է РБК-ը։
Հաղորդագրության հրապարակումից հետո Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն ասել է, որ ապրանքների վաճառքի սահմանափակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում կտրվեն լրացուցիչ պարզաբանումներ։