211652_close_icon
views-count4545 դիտում article-date 16:06 08-10-2022

Ուկրաինան Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիները ճանաչել է որպես Ճապոնիայի տարածքներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Ուկրաինան ճանաչում է Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիները՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը, որպես Ճապոնիայի տարածքներ, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից։ Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նախագահի որոշմանը։ Հայտնում է Ուկրաինայի կառավարության պորտալը։

Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել հետևել իր օրինակին՝ համոզմունք հայտնելով, որ «Ռուսաստանի կողմից օկուպացրած բոլոր տարածքների ազատագրումը զուտ ժամանակի հարց է»։

Հարավկուրիլյան կղզիներ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը ԽՍՀՄ վերահսկողության տակ են անցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ճապոնիան այդ տարածքների միացումը ԽՍՀՄ-ին ապօրինի է համարում, մինչդեռ, Ռուսաստանի պնդմամբ, դրանք իր տարածքի անքակտելի մաս են։ Այդուհանդերձ երկու երկրները պաշտոնապես չեն դադարեցրել խաղաղության պայմանագրի կնքման հարցով երկխոսությունը։

Նմանատիպ նյութեր