211652_close_icon
views-count1428 դիտում article-date 16:19 08-10-2022

Առաջարկվել է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները»

Հոկտեմբերի 10-ին մեկնարկող ԵԽԽՎ-ի աշնանային քառօրյա նստաշրջանի ընթացքում առաջարկվել է քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները», տեղեկացնում է կառույցի մամլո ծառայությունը։ Վերջնական որոշումը, ըստ հաղորդագրության, կընդունվի երկուշաբթի օրը։

Անցած ամիս Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման կապակցությամբ ԵԽԽՎ-ն կոչ էր արել «Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնել ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել»։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն էլ, մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով, պատրաստակամություն էր հայտնել աջակցել կառույցին անդամակցող Երևանի և Բաքվի հաշտության ջանքերին:

Նմանատիպ նյութեր