211652_close_icon
views-count1604 դիտում article-date 14:57 08-10-2022

Մատիցինն ու Կովալչուկը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը շեշտել են Ծաղկաձորում միջազգային չափանիշներով մարզասպորտային ճամբար ունենալու կարևորությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է Նախագահի աշխատակազմը։

Ողջունելով հյուրերին, Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ նշել է, որ իրենց՝ մայիսին կայացած հանդիպումից հետո սպորտի ոլորտում համագործակցությունն արդեն իսկ տվել է իր արդյունքները՝ Ծաղկաձորի սպորտային համալիրներում տարվող աշխատանքների առումով:

Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարները նախագահին են ներկայացրել փոխգործակցության առկա և նախատեսվող ծրագրերը և շեշտել միջազգային չափանիշներին համապատասխան մարզասպորտային ճամբար ունենալու կարևորությունը՝ մասնավորապես Ծաղկաձորում, որտեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ հնարավորություններ են ապահովում:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բազմաշերտ համագործակցությունը և՛ փորձի փոխանակման, և՛ խորհրդատվական ուղղություններով:

Նմանատիպ նյութեր