211652_close_icon
views-count22411 դիտում article-date 13:47 08-10-2022

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ ահազանգ 911․ պարզվել է՝ «Չայնիի» ոլորաններում Toyota Camry-ում ոչ թե հրդեհ է բռկվել, այլ շարժիչից արտահոսած յուղից ծուխ է դուրս եկել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, «Չայնիի» ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ոչ թե հրդեհ է տեղի ունեցել, այլ Բորիս Հակոբյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի շարժիչից արտահոսած յուղից ծուխ է դուրս եկել։

Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները ևտեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր