211652_close_icon
views-count1696 դիտում article-date 15:29 07-10-2022

Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել գրադարանավարի օրվա առիթով

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել գրադարանավարի օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Գրադարանայի՛ն գործի հարգելի աշխատակիցներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2004 թվականից մեր երկրում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա  կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ կյանքում և  ձեր շնորհակալ գործում:

Կրթական և մշակութային  գործընթացներում անփոխարինելի է գրադարանավարի  դերը: Գրադարանավարի զենքը գիրքն է, այն այսօր էլ, ինչպես և անցյալում,  եղել և մնում է մեր հոգևոր-մշակութային իրողության սահմանապահը, գրադարանը՝ մեր ինքնության զինանոցը:  Ամուր պահենք,  հզորացնենք, հավելենք մեր մտքի զինանոցը՝ մեր հաղթանակները մշակույթով, գիտությամբ, կրթությամբ վերակերտելու անձնուրաց հավատով:

Սիրելի՛ գրադարանավարներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ սեր ու հաջողություններ ձեր պատասխանատու և նվիրական աշխատանքում»:

Նմանատիպ նյութեր