211652_close_icon
views-count34818 դիտում article-date 13:06 07-10-2022

Ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Ford-ն ու Lexus-ը․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Դավիթաշեն կամրջի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Ա․ Պապոյանի վարած Ford մակնիշի և 37-ամյա Դ․ Թամամյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան;

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

 Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սիմակ Հակոբյանն ու Նարեկ Սաֆարյանը։ 

Վթարի փաստով՝ պարեկ Ս․ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր