211652_close_icon
views-count3983 դիտում article-date 09:01 07-10-2022

ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնվեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալիեւը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵՄ խորհրրդի նախագահ Միշելի հետ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման արդյուքում ընդունեցին հայտարարություն, ուր մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»

Նմանատիպ նյութեր