211652_close_icon
views-count56423 դիտում article-date 23:05 06-10-2022

Ավտովթար Արագածոտնի մարզում. 36-ամյա վարորդը Օշականում «06»-ով բախվել է էլեկտրասյանը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սեյրան Հ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սեյրան Հ-ն և ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 45-ամյա Անդրանիկ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Քասյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Յուրա Գաբիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր