211652_close_icon
views-count1030 դիտում article-date 20:15 06-10-2022

4․676․836 դրամ՝ 4090 հիմնադրամին. հոկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» շահառուն Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն է

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Idram&IDBank հավելվածով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով կատարվել է 4․676․836 վճարում, հետևաբար «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում հենց այդքան՝ 4․676․836 դրամ կուղղվի սեպտեմբեր ամսվա շահառուին՝ 4090 բարեգործական հիմնադրամին։

4090 հիմնադրամն ապահովում է ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցների կրթության շարունակական բնույթը՝ նրանց տրամադրելով կրթաթոշակներ ուսումը շարունակելու և իրենց երազանքի մասնագիտությունը ձեռք բերելու համար։

«Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն» է։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ որոշումը կայացրել են՝ հասկանալով, որ ներկայում ամենակարևորը մեր սահմանների պաշտպանների առողջության վերականգնումն է։ «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի շահառուները պետք է մշտապես մեր հասարակության ուշադրության կենտրոնում և հոգածության ներքո լինեն։ Նրանց առողջության վերականգնումը, կյանքի որակի բարելավումը մեր կողմից նվազագույնն է, ինչ կարող ենք անել իրենց առողջությունը չխնայած մարդկանց համար», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Սա Իդրամի և IDBank-ի հետ «Զինվորի տան» երկրորդ գործակցություն է: 2021 թվականին «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին» նվիրաբերվել է շուրջ 7 միլիոն ՀՀ դրամ, որի միջոցով մենք ձեռք ենք բերել բժշկական սարքավորումներ, գործիքներ, ինչպես նաև խնամքի պարագաներ ու դեղորայք, իրականացրել ենք ֆինանսական աջակցության ծրագրեր մեր շահառուների համար: Այս անգամ ևս նվիրաբերված գումարը կուղղվի զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերին՝ նպաստելով նրանց առողջության վերականգնմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասել է Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Յուրաքանչյուրը կարող է նպաստել, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին ավելի մեծ գումար տրամադրվի՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամով կամ ընկերությունների տերմինալներով։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 12․500 կետում, 900 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։ Գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Նմանատիպ նյութեր