211652_close_icon
views-count842 դիտում article-date 22:50 06-10-2022

Հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Մեծամորի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 5-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 27-ամյա Հովհաննես Ա.-ն, որը 2017 թ. ապրիլի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Փաստի մասին տեղեկացվել է վարույթ նախաձեռնող մարմնին:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր