211652_close_icon
views-count1555 դիտում article-date 14:25 06-10-2022

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Պրահա. նրան ուղեկցում են Միրզոյանը և Ռուբինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Այս մասին հաղորդում է Կառավարությունը։

Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը նախատեսված է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր