211652_close_icon
views-count991 դիտում article-date 22:37 05-10-2022

Քրեակատարողական հիմնարկը պատրաստ էր տղայիս քննություններն իր մոտ անցկացնել, բայց համալսարանն անդրդվելի էր. Գ. Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

Կա հստակ քաղաքական որոշում` թույլ չտալ որդուս սովորել համալսարանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ինձ հիմնավորումը հետաքրքիր չէ, որովհետեւ ի սկզբանե համալսարանի եւ նախարարության դիրքորոշումից հասկանալի էր, որ պարզապես քաղաքական որոշում ունեն՝ որդիս համալսարանում չպետք է սովորի։ Դեռեւս շաբաթներ առաջ դիմել էի համալսարանին, որ թույլ տան հեռախոսով հեռավար քննություններ հանձնել, բայց պատճառաբանվեց, որ «Արևելաբանության» ֆակուլտետը հեռավար քննությունների ցանկում չկա` մինչդեռ մեկ ամբողջ տարի Հայաստանի ողջ կրթական համակարգն էր քննությունները հեռավար տալիս։ Նույնիսկ քրեակատարողական հիմնարկն էր պատրաստակամություն հայտնել հանձնաժողովի անդամներին ընդունելու, դասախոսներն էին պատրաստ հիմնարկ գնալու սեփական ավտոմեքենաներով, սակայն համալսարանը եւ նախարարությունը մնացին անդրդվելի։ Հասկանալի են պատճառները, բայց գիտելիքը մարդուց չեն խլի։ Իմ որդին ինքնակրթությամբ է զբաղվում, ընթերցում է։ Տարոնը կշարունակի իր ինքնակրթությունը մինչեւ հայտնվի ազատության մեջ»,- նշեց Մանուկյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր