211652_close_icon
views-count930 դիտում article-date 13:09 05-10-2022

Ժամանակի հրամայականով անդադար փոփոխվող կրթական միջավայրում վճռորոշ խոսքը ձերն է. Արցախի պետնախարարը՝ ուսուցիչներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ուսուցիչների օրվան նվիրված ուղերձ է հղեր:

«Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Որպես լուսավորության առաքյալներ՝ դուք ձեր անխոջ աշխատանքով, գիտելիքով, խոսքով ու վարքով առաջնորդում եք մի ամբողջ սերնդի: Ձերն է պատասխանատվության, հոգատարության ու անվերջանալի ըմբռնումի շնորհը, որը առատորեն նվիրում եք մեր երեխաներին, մեր ապագայի ճարտարապետներին:

Ժամանակի հրամայականով անդադար փոփոխվող կրթական միջավայրում վճռորոշ խոսքը ձերն է, իսկ Արցախի Հանրապետության իշխանությունների առանձնակի ուշադրությունը կրթական ոլորտի վրա շարունակելու է մնալ ընգծված՝ ապահովելով շարունակական հաջողություններ:

Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապացությամբ՝ մաղթում եմ ստեղծագործական ջիղ և ձեր աշակերտներով հպարտանալու բազում առիթներ:

Գնահատում ենք ձեր վաստակը՝ երախտագիտության մշտական զգացմամբ»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր