211652_close_icon
views-count17079 դիտում article-date 10:35 05-10-2022

Ավտովթար Երևանում․ բախվել են Opel Astra-ն ու Lada Priora-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աթոյան փողոցի թիվ 130 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Արսեն Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի և 27-ամյա Գագիկ Կիրակոսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 29-ամյա Նարե Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Միհրան Մեժլումյանն ու պարեկ Վահե Վարդանյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։

Lուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր