211652_close_icon
views-count1344 դիտում article-date 10:18 05-10-2022

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսի մասնակցությամբ զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկիի հետ՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային, քանի որ այն պաշտպանում է իրեն ռուսական ագրեսիայից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, այդ թվում՝ այսօր տրամադրելով 625 միլիոն դոլարի անվտանգության աջակցության նոր փաթեթ, որը ներառում է լրացուցիչ զենք և տեխնիկա, ներառյալ HIMARS, հրետանային համակարգեր, զենք զինամթերք, զրահատեխնիկա և տրանսպորտային միջոցներ։ Նախագահ Բայդենը նաև հաստատել է Միացյալ Նահանգների շարունակական պատրաստակամությունը՝ ծանր գին պարտադրելով ցանկացած անհատի, կազմակերպության կամ երկրի համար, որն աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի անեքսիային:

Նախագահը ողջունել է համաձայնագրի հաջողությունը, որը թույլ է տվել ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանումը համաշխարհային շուկաներ, և ընդգծել դրա շարունակականությունն ապահովման անհրաժեշտությունը։

Բացի այդ, նախագահ Բայդենն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը՝ համախմբելու աշխարհը Ուկրաինայի ջանքերի շուրջ ազատությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու համար ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա:

Նմանատիպ նյութեր