211652_close_icon
views-count649 դիտում article-date 16:54 04-10-2022

Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին

Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳ նախարարության՝ Թվիթերում տարածած հայտարարության մեջ։

«Ծայրաստիճան ցնցված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին սարսափազդու հաղորդումներից: Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն:

Նմանատիպ նյութեր