211652_close_icon
views-count626 դիտում article-date 16:29 04-10-2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատժել հայ գերիների գնդակահարման մեղավորներին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել հայ գերիների գնդակահարման մեղավորներին։

«Խորապես ցնցում են ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների գնդակահարման տեսանյութերը։  Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այն, որ Ադրբեջանը, համաձայն իր հայտարարության, սկսել է հետաքննել այդ ակտերը, եւ կոչ է անում մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Ֆրանսիան նաեւ կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին։

Նմանատիպ նյութեր