211652_close_icon
views-count2601 դիտում article-date 13:51 04-10-2022

Էրդողանը Պրահայում Փաշինյանի հետ քննարկելու է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը. Sabah

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, տեղեկացրել է Sabah թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նշվել է, որ Էրդողանն ինքն է հայտարարել այս մասին հոկտեմբերի 1-ին խորհրդարանում։

Մինչ այդ ԶԼՄ-ները տեղեկացրել էին Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների նախատեսվող հանդիպման մասին Պրահայում, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում։ Հայաստանի իշխանությունները նման հավանականությունը չեն հերքել։

Թերթը նշել է, որ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին։

Նմանատիպ նյութեր