629 դիտում
10:37 04-10-2022
8 ճանապարհի 15 վթարավտանգ տեղամասերում կկատարվեն անվտանգության բարելավման աշխատանքներ
Հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, մեկնարկում են ՀՀ հանրապետական և միջպետական 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։
Առաջիկա երկու ամիսների ընթացքում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներ կկատարվեն Վանաձոր, Ծովագյուղ, Դդմաշեն, Մարմաշեն, Վահրամաբերդ, Գուսանագյուղ, Արագածավան, Արտենի, Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Հացիկ բնակավայրերում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է անվտանգության էլեմենտների տեղադրում (ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, լուսացույց, նշագծում), բաժանիչ գոտիների կառուցում, մայթերի, երթևեկելի մասի վերականգնում և այլն:

Նմանատիպ նյութեր
880 դիտում
10:17 20-03-2023
Ավտոճանապարհների մի շարք վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ
Այս բաժնից
505 դիտում
14:23 24-04-2024
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին