211652_close_icon
views-count2105 դիտում article-date 22:19 03-10-2022

Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ եւ Արդարադատության միջազգային դատարան

Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերինեի գնդակահարության տեսանյութը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան, տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքյի էջը։

«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր