211652_close_icon
views-count2527 դիտում article-date 20:16 03-10-2022

ՃՈ աշխատակցից մինչև ոլորտի հնաբնակներ. ովքեր են ՔՊ-ի կողմից առաջադրված ԿԸՀ անդամները. Armlur.am

ՀՀ ԱԺ «‎Քաղաքացիական պայմանագիր»‎ խմբակցությունը հրապարակել է, թե ում է առաջադրում ԿԸՀ նախագահի ու ԿԸՀ անդամների պաշտոններում: Գրում է Armlur.am-ը։

Այսպես՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում քաղաքական իշխանությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

ԿԸՀ անդամների պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Նունե Հովհաննիսյանի, Ժիրայր Կարապետյանի, Արուսյակ Տերչանյանի, Արմեն Սմբատյանի, Աննա Գրիգորյան և Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները:

Նունե Հովհաննիսյանը ԿԸՀ-ում աշխատելու երկարամյա փորձ ունի, համակարգում 2006-ից է: 2014-ից առ այսօր երկու անգամ ԿԸՀ անդամ է ընտրվել:

Արմեն Սմբատյանը համակարգում 2007-ից է: Սկզբնապես թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ է եղել, ապա Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով (2011-ին) նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի քարտուղար: Սմբատյանն առ այսօր ԿՀԸ քարտուղարն է:

ԿԸՀ-ի հնաբնակներից է նաև Սիլվա Մարկոսյանը: 2007- 2011-ը եղել է ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ: 2011-ին ու 2016-ին սկզբում նախագահի հրամանագրով, ապա ԱԺ-ի որոշմամբ ընտրվել ԿԸՀ անդամ:

Արուսյակ Տերչանյանը, Աննա Գրիգորյանն ու Ժիրայր Կարապետյանը ԿԸՀ-ի հետ մինչև այս պահն առնչություն անուղղակի կերպով են ունեցել: ArmLur.am-ի տեղեկացմամբ՝ Տերչանյանն ու Կարապետյանը համագործակցել են ԿԸՀ-ի հետ, դասընթացներ են անկացրել, դասախոսություններ կարդացել: Այդ մասին Արուսյակ Տերչանյանի Facebook-ի անձնական էջում հրապարակված լուսանկարներն էլ են վկայում: Նշենք, որ Տերչանյանը «IFES Armenia» ընկերությունում է այժմ աշխատում, նախկինում ևս մջազգային տարբեր կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների հետ է համագործակցել:

Մեր տեղեկություններով՝ Ժիրայր Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է, այժմ Ճանապարային ոստիկանությունում է աշխատում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր