211652_close_icon
views-count32324 դիտում article-date 17:30 03-10-2022

Ճանապարհային ոստիկանին MAN-ի 33-ամյա վարորդը, ով չարամտորեն խախտում էր երթևեկության կանոններն ու վտանգավոր իրավիճակ ստեղծում վարորդների համար, ասում էր․ «Ախպե՛րս, չտենալու տուր»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արտավազդ Բարխուդարյանն ու Արման Գրիգորյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում ծառայություն կատարելիս, նկատել են, որ MAN մակնիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, MAN-ը վարելով հանդիպակաց երթևեկելի գոտիով, վթարային իրավիճակներ ստեղծելով դեպի Սևան ընթացող վարորդների համար։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսուչ Ա․ Բարխուդարյանը կանգնեցնոմ է օրինախախտ վարորդին, իսկ նա արդարանում է, ասելով․ «Վերևը պրոբկա էր, ասի՝ էդպես իջնեմ», ու փորձում էր տեսուչին համոզել՝ «Թող, իմ ճամփով գնամ»։

Տեսուչը նախ նրան հորդորեց ավտոմեքենան դուրս բերել նշված վայրից, ապա ենթարկեց վարչական պատասխանատվության։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը 33-ամյա Արսեն Պապիկյանն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր