211652_close_icon
views-count961 դիտում article-date 13:11 03-10-2022

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցչի տեղակալ. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռզմագերիների գնդակահարության տեսանյութի մասով այս պահին ընթանում են աշխատանքներ. Քանի որ այս պահի դրությամբ մեր գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է հրատապ միջոց կիրառելու մասին դատարանին պահանջներ ներկայացնելու ուղղությամբ, իսկ տեսանյութում երեւում է, որ այդ մարդիկ ուղղակի սպանվում են, այս պահին միջանկյալ միջոցի պահով, որպես առանձին պահանջ ներկայացնելու համար իրավական գործիքները մեզ թույլ չեն տալիս, բայց անպայման դա կօգտագործվի, որպեսզի առհասարակ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը եւս մեկ անգամ ՄԻԵԴ-ում բարձրացվի:

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը:

«Եվրոպական դատարանին ավելի քան համոզիչ ապցույցներ են ներկայացվում, որ ի վերջո, այդ միջանկյալ միջոցները կիրառվեն: Իսկ միջանկյալ միջոցին հաջորդող պրոցեսներում, երբ միջպետական գանգատները կկումինիկացվեն կամ կներկայացվեն ՄԻԵԴ, այդ շրջանակներում, բնականաբար, այս փաստը եւս կարձանագրվի եւ համապատասխան պահանջներ կներկայացվեն դատարանին արդեն իրավունքների խախտման մասով»,-ասաց նա:

Դիանա Քարազյանի խոսքով, ռազմագերիները, որոնք հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ սկսած սեպտեմբերի 13-ից, կառավարության անունից միջպետական գանգատների շրջանակներում այդ ապացույցները ներկայացվել են Եվրոպական դատարան: «Ցավոք սրտի, Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը հենց դատարանը պահանջել է:  Շատ ընդհանուր տեղեկություն են ներկայացնում: Այս պահի դրությամբ Ադրբեջանը զուտ հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի: Նրանց մասին ներկայացրել է շատ ընդհանուր տեղեկատվություն, թեեւ դատարանը պահանջել էր, որ ավելի մանրամասն տեղեկություն տրամադրի, այդ թվում նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, արդյոք նրանք բժշկական հետազոտությունների ենթարկվել են, թե ոչ; Մեզ համար նորություն չէ Ադրբեջանի նման վարքագիծը»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր