211652_close_icon
views-count1003 դիտում article-date 18:04 02-10-2022

Մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը. Սենոր Հասրաթյան

Մենք պարտվել և պարտվում ենք թշնամուն ոչ թե նրա համար, որ նա անհամեմատ հզոր է մեզնից կամ անպաշտպան ենք նրա «բայրաքթարներից», այլ, որ մեր ժողովուրդը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ, որ մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Մենք պարտվել և պարտվում ենք թշնամուն ոչ թե նրա համար, որ նա անհամեմատ հզոր է մեզնից կամ անպաշտպան ենք նրա «բայրաքթարներից», այլ, որ մեր ժողովուրդը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ, որ մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը:

Հիշե՜ք, այս քաոսային պայմաններում, անգամ, եթե մեր տրամադրության տակ լինեն աշխարհի ամենաարդիական զինատեսակները, մենք շարունակելու ենք մնալ նույն այն անհույս ու անճարակ վիճակում, ինչպիսին կայինք 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչպիսին կանք այսօր...

Դա այդպես է, քանզի մեր Հայրենիքը շահերի ազդեցության փորձադաշտի է վերածվել ոչ միայն դրսից, այլև, գուցե թե ավելի շատ, ներսից...»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր