211652_close_icon
views-count3129 դիտում article-date 23:41 01-10-2022

Գերմանիայի պաշտպանության նախարարն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա, հաղորդում է Die Welt-ը։ Օդեսայում Լամբրեխտը հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Այցի ընթացքում նա խոստացել է, որ առաջիկա օրերին Ուկրաինան Iris-T SLM հակաօդային պաշտպանության համակարգեր կստանա։ Նա վստահեցրել է, որ Գերմանիան կօգնի պաշտպանել «կարեւոր ենթակառուցվածքը»։

Ինչ վերաբերում է տանկերի մատակարարման Ուկրաինայի պահանջներին, Լամբրեխտը կրկնել է. «Գերմանիան միշտ հասկացրել է, որ մենք միայնակ չենք գործելու այս ոլորտում։ Ուկրաինային նաեւ հայտնի է, որ մենք միշտ համաձայնեցնում ենք մեր գործողությունները մեր գործընկերների հետ»։

Նմանատիպ նյութեր