211652_close_icon
views-count3786 դիտում article-date 21:11 01-10-2022

Ուկրաինայի «Baykar» գործարանում անօդաչու սարքերի «Bayraktar Akıncı» մոդել կթողարկվի

Ուկրաինայի «Baykar» գործարանում անօդաչու սարքերի «Bayraktar Akıncı» մոդել կթողարկվի։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալյուք Բայրաքթարը, գրում է Espreso.tv-ը։

«Գործարանում կհավաքեն ե՛ւ գոյություն ունեցող Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, և՛ Bayraktar Akıncı մոդելը, որը դեռ չի մատակարարվել Ուկրաինա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ գործարանում  աշխատանքները շարունակվում են՝ չնայած ընթացող իրադարձություններին։ Բայրաքթարը հավելել է, որ նախատեսվում է թողարկել նոր մոդելներ, որոնցից մեկը կարող է ստանալ ուկրաինական անվանում։

Ավելի վաղ թուրքական ավիաշինական Baykar Makina ընկերությունը հրաժարվել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին՝ ընդգծելով, որ երբեք այդ երկրին անօդաչու թռչող սարքեր չի մատակարարել։ «Որովհետեւ մենք աջակցում ենք Ուկրաինային»,- ասել էր ընկերության գործադիր տնօրենը։

Նմանատիպ նյութեր